ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

 

Գ Լ ՈՒ Խ 22

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 187.

Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը

1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպության գրանցումը կամ վերագրանցումն ակնհայտ անհիմն մերժելը կամ դրա գրանցումից կամ վերագրանցումից չարամտորեն խուսափելը, որոշակի գործունեություն իրականացնելու համար հատուկ թույլտվությունը (լիցենզիան) տալն ակնհայտ անհիմն մերժելը կամ դա տալուց չարամտորեն խուսափելը, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի իրավունքներն ու շահերն ակնհայտ ապօրինի սահմանափակելը, ինչպես նաև այլ ակնհայտ ապօրինի միջամտությունը դրա գործունեությանը, որը կատարել է պաշտոնատար անձը՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձի կողմից ապօրինի ստուգումներ նշանակելը կամ ապօրինի ստուգումներ անցկացնելը, որը խոշոր չափի վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առանձնապես խոշոր չափի վնաս է պատճառել՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(187-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց. 21.12.10 ՀՕ-222-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.