ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 240.

Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը

1. Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(240-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 240.1. Երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման սահմանված կարգի խախտումը

 

1. Առանց լիազոր մարմնի թույլտվության երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը կամ լիազոր մարմնի թույլտվությամբ նախատեսված պայմանների խախտմամբ դիտավորությամբ երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է պաշտոնական դիրքը չարաշահելով,

3) առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից յոթ տարի ժամկետով:

(240.1-ին հոդվածը լրաց. 08.04.10 ՀՕ-43-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.