ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 254.

Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը

1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկատվությունը հանձնելուն հարկադրելը՝ անձի կամ նրա մերձավորի մասին նշավակող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև այնպիսի տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, որոնք տուժողը ցանկանում է գաղտնի պահել կամ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի կամ այն անձանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որոնց տնօրինության կամ պաշտպանության տակ են գտնվում այդ տեղեկությունները՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) զուգորդվել են անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով,

2) կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) տուժողին պատճառել են զգալի վնաս,

4) կատարվել են առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել են առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելով կամ առաջացրել են այլ ծանր հետևանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

(254-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.