ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 334.

Հանցագործությունը պարտակելը

1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 3341-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության նախապես չխոստացված պարտակման համար քրեական պատասխանատվության ենթակա չեն:

(334-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-67-Ն)

Հոդված 3341. Քրեակատարողական հիմնարկից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձին աջակցելը

1. Ուղղիչ հիմնարկից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել, և փախուստն արդեն տեղի է ունեցել`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

(3341 ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-67-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.