ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 396.

Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատության վրա հարձակվելը

1. Միջազգային պաշտպանությունից օգտվող օտարերկրյա պետության ներկայացուցչի կամ միջազգային կազմակերպության աշխատակցի կամ նրա հետ բնակվող ընտանիքի անդամների, ինչպես նաև միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց ծառայողական կամ բնակելի շենքերի կամ տրանսպորտային միջոցների վրա հարձակվելը, եթե այդ գործողությունները կատարվել են պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակներով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, առողջությանը ծանր վնաս են պատճառել կամ զուգորդվել են գույք կամ կարևոր փաստաթղթեր ոչնչացնելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից տասներկու տարի ժամկետով:

(396-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.