ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 397.

Միջազգային պայմանագրերով պահպանվող տարբերանշաններն ապօրինի օգտագործելը

Ռազմական գործողությունների ժամանակ, հակառակ միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքով և միջազգային պայմանագրերով պահպանվող Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ մշակութային արժեքների համար նախատեսված պաշտպանիչ նշանները կամ այլ տարբերանշաններն օգտագործելը, կամ հակառակորդի կամ չեզոք պետության պետական դրոշից կամ պետական տարբերանշաններից ապօրինի օգտվելը կամ միջազգային կազմակերպության դրոշից կամ տարբերանշաններից ապօրինի օգտվելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

(397-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Հոդված 3971.

Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը

Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

(3971-ին հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-256-Ն)

Բ Ա Ժ Ի Ն 14

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Գ Լ ՈՒ Խ 34

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.