ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 57.

Կալանքը

1. Կալանքը ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում դատապարտյալին պահելն է: Կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով և միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել:

2. Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ:

3. (մասն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-34-Ն)

(57-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-34-Ն) 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.