ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 68.

Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս

1. Հանցանքների համակցությամբ և դատավճիռների համակցությամբ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման մեկ օրվան համապատասխանում է՝

1) կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու մեկ օրը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-119-Ն)

3) հանրային աշխատանքների երեք ժամը:

2. Տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով պատիժները կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին:

(68-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.