ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 78.

Հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատիժը կրելը հետաձգելը կամ պատժից ազատելը

1. Ազատազրկման դատապարտված հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց, բացառությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար հինգ տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, դատարանը կարող է հետաձգել պատիժը կրելը կամ ազատել պատիժը կրելուց այն ժամկետի սահմաններում, որի ընթացքում կինն ազատվում է աշխատանքից հղիության, ծննդաբերության, ինչպես նաև երեխայի մինչև երեք տարեկան դառնալու կապակցությամբ:

2. Եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում դատապարտված անձը հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնել է մանկատուն կամ խուսափում է նրան խնամելուց և դաստիարակելուց, որի համար գրավոր նախազգուշացվել է իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից, ապա նշված մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է դատապարտյալին ուղարկել դատավճռով նշանակված պատիժը կրելու:

3. Դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի վարքագիծը, երեխան երեք տարեկան դառնալուց հետո կամ նրա մահվան դեպքում կարող է դատապարտյալին ազատել պատիժը կրելուց կամ պատիժը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ դատապարտյալին ուղարկել պատժի չկրած մասը կրելու: Այդ դեպքում դատարանը կարող է պատժի չկրած ժամկետը լրիվ կամ մասնակիորեն հաշվակցել պատիժը կրելու ժամկետին:

4. Եթե դատապարտյալը պատիժը կրելուց ազատվելու ժամանակահատվածում կատարել է նոր հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.