ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 94.

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը

1. Անչափահաս տարիքում հանցանք կատարած և ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

3) առանձնապես ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս հաշվի են առնվում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջներն ու հանգամանքներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անչափահաս դատապարտյալների նկատմամբ:

(94-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, լրաց. 24.12.04 ՀՕ-67-Ն, 01.03.17 ՀՕ-62-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.