ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Բ Ա Ժ Ի Ն  6

ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ
(
վերնագիրը խմբ. 21.06.14 ՀՕ-114-Ն)

Գ Լ ՈՒ Խ  15

ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 21.06.14 ՀՕ-114-Ն)

 

Հոդված 97.

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքը

1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ՝

1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում.

2) ում մոտ հանցանքը կատարելուց հետո առաջացել է պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան խանգարում.

3) ով հանցանք է կատարել սահմանափակ մեղսունակության վիճակում.

4) ով հանցանք է կատարել և ճանաչվել է ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կարիք ունեցող:

2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ:

3. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման կարգը սահմանվում է օրենքով:

4. Դատարանը կարող է սույն հոդվածի առաջին մասում նշված և իրենց հոգեկան վիճակով վտանգավորություն չներկայացնող անձանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերը հանձնել առողջապահության մարմիններ՝ այդ անձանց բուժելու կամ նրանց հոգեբուժական կազմակերպություն ուղարկելու հարցը լուծելու համար:

(97-րդ հոդվածը փոփ. 07.10.09 ՀՕ-186-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.