ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 114. Ընդհանուր դրույթներ մաքսատուրքի, հարկերի գումարների բռնագանձման վերաբերյալ

 

1. Մաքսատուրքի, հարկերի՝ դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման պարտավորությունը սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չկատարելու դեպքում դրանց բռնագանձումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է օրենքով սահմանված կարգով` մաքսատուրք, հարկեր վճարողի միջոցների կամ այն ապրանքների արժեքի հաշվին, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվել:

2. Մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների բռնագանձման միջոցների ձեռնարկումից առաջ մաքսային մարմինը մաքսատուրքեր, հարկեր վճարողին օրենքով սահմանված կարգով իրազեկում է մաքսատուրքի, հարկերի՝ դրանց գծով տույժերի, տոկոսների վճարումն իրականացնելու վերաբերյալ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

3. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 2-րդ մասով ներկայացվող իրազեկումը պետք է պարունակի՝

1) մաքսային վճարների հաշվարկման հիմքը.

2) մաքսատուրքի կամ հարկի տեսակը, դրույքաչափը, գումարը, վճարման ժամկետը.

3) տոկոսների, տույժերի տեսակը, չափը, գումարը, վճարման ժամկետը.

4) վճարման ժամկետի ուշացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության վերաբերյալ տեղեկատվություն:

4. Հայտարարատուի և այլ անձի մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման համապարտ պարտավորության առկայության դեպքում մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման իրազեկումը ներկայացվում է միաժամանակ հայտարարատուին և այլ անձի` իրազեկման մեջ համապարտության վերաբերյալ նշում կատարելով:

5. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված իրազեկումը օրենքով սահմանված կարգով պատվիրված նամակով կամ առձեռն հայտարարատուի կամ համապարտ պատասխանատվություն կրող անձին ներկայացնելուց հետո՝ տասն օրվա ընթացքում, մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման պարտավորությունը չկատարելու դեպքում մաքսային մարմինների կողմից դրանց բռնագանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

6. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված իրազեկումն ստանալուց հրաժարվելու դեպքում մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների բռնագանձումն իրականացվում է մաքսային մարմիններին իրազեկման ստացումից հրաժարվելու մասին փաստի հայտնի դառնալուն հաջորդող երկու օրվա ընթացքում:

7. Մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների բռնագանձում չի իրականացվում, եթե մաքսատուրքի, հարկերի վճարման մասին պահանջները չեն ներկայացվել դրանց վճարման ժամկետը լրանալու օրվանից կամ Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային հսկողության ժամանակ մաքսատուրք, հարկեր չվճարելու փաստը հայտնաբերելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

8. Մաքսային փոխադրողից մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների բռնագանձումը, Միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն, իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով։

9. Միության անդամ այլ պետության տարածքում մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների վճարման պարտավորության ծագման դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերը, հարկերը, դրանց գծով տույժերը, տոկոսները բռնագանձվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան՝ առանց տույժերի։

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.