ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 118. Մաքսատուրքի, հարկերի բռնագանձումը գրավադրված դրամական միջոցների, ավելվճարված (բռնագանձված) մաքսատուրքի, հարկերի չմարված մնացորդի և վճարողի այլգույքի հաշվին

 

1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն բռնագանձելու վճարման ենթակա մաքսատուրքը, հարկերը, դրանց գծով տույժերը, տոկոսները գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին` դատարանի վճռի հիման վրա։

2. Գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի գումարների վրա բռնագանձում տարածելը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշվից կամ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով որոշված հաշվից։ Մաքսային մարմինը գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի հաշվին մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների գումարների բռնագանձման մասին գրավոր հայտնում է մաքսատուրք, հարկեր վճարողին բռնագանձումից հետո՝ մեկ օրվա ընթացքում։

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.