ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 13. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, նրանց իրավունքներն ուպարտականությունները

 

1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք են համարվում Հայասատանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ու մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը սահմանվում են Միության մաքսային օրենսդրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

3. Մաքսային մարմինները և դրանց պաշտոնատար անձինք ընդունում են որոշումներ, կատարում են գործողություններ իրենց իրավասությունների սահմաններում և Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.