ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 196. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունը անվավերհամարելը

1. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման համար մաքսային մարմինների տրամադրած թույլտվությունը կարող է անվավեր համարել մաքսային մարմինը։

2. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր է համարում մաքսային մարմինը, եթե բացահայտվում է, որ՝

1) այն ստանալու համար տրամադրվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ ապրանքների, վերամշակման արդյունքների, մնացորդների և թափոնների, չափաքանակների վերաբերյալ, որը հանգեցրել է մաքսային վճարների գումարի նվազեցման.

2) չեն պահպանվել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի համար օրենքով և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմանները և պահանջները։

3. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման ամսաթվից։

4. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին որոշումը մաքսային մարմնի ընդունելուց հետո՝ տասն օրվա ընթացքում, «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքերը և հարկերը ենթակա են վճարման Միության մաքսային օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով։

5. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվության անվավեր համարելու կարգը և որոշման ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.