ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 203. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավերհամարելը

 

1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող է անվավեր համարել մաքսային մարմինը, եթե բացահայտվում է, որ՝

1) այն ստանալու համար տրամադրվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ ապրանքների, վերամշակման արդյունքների, մնացորդների և թափոնների չափաքանակների վերաբերյալ, որը հանգեցրել է մաքսային վճարների գումարի նվազեցման.

2) չեն պահպանվել «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի համար օրենքով և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմանները և պահանջները։

2. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման օրվանից։

3. Մաքսային մարմնի կողմից մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու մասին որոշման կայացումից հետո՝ տասն օրվա ընթացքում՝

1) «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված՝ Միության ապրանքների համար ենթակա են վճարման օրենքով սահմանված արտահանման մաքսատուրքերը՝ Միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան.

2) վերամշակման արդյունքների ներմուծման դեպքում ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերը և հարկերը՝ Միության մաքսային օրենսգրքի 262-րդ հոդվածին համապատասխան:

4. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու ձևը և կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.