ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 210. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» ընթացակարգի շրջանակներում ապրանքների վերամշակման պայմանների մասին թույլտվությունը

 

1. Միության մաքսային օրենսգրքի 265-րդ և 269-րդ հոդվածներով նախատեսված՝ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվությունն է։ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվության մեջ նշվում են Միության մաքսային օրենսգրքի 269-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:

2. Ներքին սպառման համար վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում դիմում, որի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) տեղեկություններ հայտարարատուի և վերամշակումն իրականացնող անձանց վերաբերյալ.

2) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ-ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները.

3) տեղեկություններ վերամշակման ենթակա ապրանքների ծածկագրերի, կարգավիճակի, քանակի վերաբերյալ.

4) տեղեկություններ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակի վերաբերյալ, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների նկատմամբ հետագայում իրականացման ենթակա գործողությունների վերաբերյալ.

5) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին.

6) տեղեկություններ ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:

3. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվությունը:

4. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում հայտարարատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայտարարատուի կողմից սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները չներկայացվելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինը գրավոր մերժում է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմումը` հիմնավորելով մերժման պատճառները:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.