ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 211. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելը

 

1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվությունը կարող է անվավեր համարել մաքսային մարմինը, եթե այն ստանալու համար տրամադրվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, որը հանգեցրել է մաքսային վճարների գումարի նվազեցման։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման ամսաթվից։

3. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվությունն անվավեր համարելու դեպքում անվավեր համարելու մասին մաքսային մարմնի կողմից որոշման կայացումից հետո՝ տասն օրվա ընթացքում, «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և նշված որոշման ընդունման օրվա դրությամբ դեռևս չվերամշակված օտարերկրյա ապրանքների համար պետք է վճարվեն ներմուծման մաքսատուրքերը՝ Միության մաքսային օրենսգրքի 276-րդ հոդվածին համապատասխան։

4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու ձևը և կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

Գ Լ ՈՒ Խ 34

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.