ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 216. Ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետները

 

1. Ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման օրվանից երկու տարին չգերազանցող ժամկետով: Ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը երկու տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից երկու տարին չգերազանցող ժամկետով:

2. Վերադաս մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված երկարաձգումը տրամադրվում է դիմումի ստացումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.