ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն՝ Միության անդամ պետությունների տարածքից կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք` պետական սահմանը փաստացի հատելու միջոցով.

ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստացի դուրսբերում Միության անդամ այլ պետությունների տարածքներ կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներ.

Միության մաքսային տարածքից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքներիարտահանում՝ ապրանքների արտահանումը Միության մաքսային տարածքից Միության անդամ չհանդիսացող պետության տարածք` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով.

Հայաստանի Հանրապետության անձինք՝ Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում, հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները.

միասնական հաշիվ՝ դրամական մուտքերի հաշվառման և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի, ինչպես նաև Միության բյուջեների միջև դրանց բաշխման համար նախատեսված միասնական հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.

ապրանքներ՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ սույն մասի 7-րդ կետով սահմանված տրանսպորտային միջոցների.

տրանսպորտային միջոցներ՝ բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները.

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնականօգտագործման գույք՝ ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը.

Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման իրեր՝ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և գտնվում են ուղեկցող բեռում, որոնց բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

Միության արտաքին առևտուր` Միության անդամ պետութունների կողմից Միության անդամ չհանդիսացող պետությունների հետ իրականացվող առևտուրը.

Միության փոխադարձ առևտուր` Միության անդամ երկրների միջև իրականացված առևտուրը.

վիճակագրական տարածք` այն տարածքը, որի նկատմամբ իրականացվում է վիճակագրական տվյալների հավաքումը:

2. Սույն օրենքում հասկացություններն օգտագործվում են Միության մաքսային օրենսդրությամբ, Միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքներով և օրենսդրական ակտերով սահմանված իմաստներով։

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.