ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 82. Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնիհիման վրա Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքներիմաքսային արժեքի որոշումը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքները կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում, ապա դրանց մաքսային արժեքը որոշվում է համախառն ամենամեծ քանակով, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում այդ ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված նվազեցումները և 3-րդ մասում նշված ավելացումները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նվազեցումներն են ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ավելացումներն են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների պահեստավորման, փոխադրման, ապահովագրման և համանման այլ ծախսերը:

4. Համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.