ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 94. Հայաստանի Հանրապետությունում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսայինընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքների համարմաքսատուրքի, հարկերի վճարման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 3-րդ ենթակետերի համաձայն, պայմանական բաց թողնված ապրանքների` Միության ապրանքների կարգավիճակ ձեռք բերելու համար Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մաքսատուրքի, հարկերի վճարումը կարող է իրականացնել հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կամ այդ ապրանքների նկատմամբ օրինական տիրապետման իրավունք ունեցող այլ անձ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մաքսատուրքի, հարկերի գումարների վճարումը կատարում են նույն մասում նշված անձինք՝ ապրանքների պայմանական բաց թողնում իրականացրած մաքսային մարմին ներկայացրած դիմումի հիման վրա: Մաքսային մարմին ներկայացվող դիմումը պարունակում է նշումներ՝

1) ապրանքների պայմանական բաց թողնման համար հիմք համարվող մաքսային հայտարարագրի համարի վերաբերյալ.

2) մաքսատուրքի, հարկերի վճարման վճարային փաստաթղթի վավերապայմանների վերաբերյալ:

3. Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում նշված ապրանքների համար մաքսատուրքերը և հարկերը վճարվում են ապրանքների պայմանական բաց թողնման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագրում հաշվարկված, սակայն օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների տրամադրման արդյունքում չվճարված գումարների չափով։

4. Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար վճարվում է մաքսատուրք` Միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված և ապրանքների բաց թողնման ժամանակ փաստացի վճարված ներմուծման մաքսատուրքի գումարների դրական տարբերության չափով:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսատուրքերը և հարկերը վճարվում են սույն օրենքով նախատեսված համապատասխան հաշիվներին:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսատուրքերի և հարկերի վճարումը հաստատվում է մաքսային մարմնի կողմից հայտարարտուին կամ նրա կողմից լիազորված անձին վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով մաքսատուրքի, հարկերի վճարման անդորրագիր տրամադրելու միջոցով:

7. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում և վճարվում:

Գ Լ ՈՒ Խ 14

ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐԸ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.