ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող հնդիկը դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող՝  Հնդկաստանի քաղաքացի Սատվինդեռ Սինգհին դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ ամբաստանյալն է նման միջնորդություն ներկայացրել: Դատարանում 32-ամյա հնդիկը հայտարարել է, որ Հնդկաստանում աշխատել է որպես վարորդ, ունի առողջական խնդիրներ:

Առաջին ատյանի դատարանը Սինգհիին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 4 ամսվա ազատազրկման: Նշենք, որ 32-ամյա հնդիկը կալանքի տակ է սույն թվականի հունիսի 23-ից, ինչը նշանակում է, որ մի քանի օրից նա արդեն ազատ կարձակվի:


Ըստ մեղադրական եզրակացության՝ Սինգհին հունիսի 23-ին ժամը 14:00-ից մինչև 14:40-ն ընկած ժամանակահատվածում առանց պատշաճ թույլտվության և առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանն ու ապօրինի մուտք գործել Հայաստան, սակայն բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.