ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 104. Նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները գործող ցանցերին առանց էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը

 

Նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները գործող ցանցերին առանց Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(104-րդ հոդվածը փոփ. 25.05.95 ՀՕ-139, 14.12.04 ՀՕ-37-Ն, 08.12.05 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 1041. Էներգապետհսկողության կամ էլեկտրամատակարարող մարմինների կողմից անցկացվող էլեկտրասպառման ռեժիմի ստուգումներին խոչընդոտելը կամ թույլ չտալը

(1041 -րդ հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 1042. Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը

(1042 -րդ հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 1043. Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների կողմից օբյեկտներն էլեկտրական ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, կամ ապօրինի միացումները չվերացնելը, կամ էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը

(1043 -րդ հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.