ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 107. Կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքված բերքի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի վնասումը

 

Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքած բերքի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի վնասումը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով:

Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի կրկնակի արածավերումը, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքված բերքի կրկնակի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի կրկնակի վնասումը, որը կատարվել է նույնպիսի իրավախախտման համար տուգանք նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

Ցանքերի կամ տունկերի միջով ավտոմեքենայով, տրակտորով, կոմբայնով կամ այլ մեքենայով անցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:

Ցանքերի կամ տունկերի միջով կենդանաքարշ տրանսպորտով անցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

(107-րդ հոդվածը խմբ. 04.06.88, 02.09.93 ՀՕ-79)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.