ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 110. Հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

 

Ոչ կարանտինային մոլախոտերի, գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող պարտադիր միջոցառումները ժամանակին չիրականացնելը կամ խախտելը հողօգտագործողների կողմից, որ կատարվել է առաջին անգամ`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, և տուգանքի նշանակում բույսերի պաշտպանության միջոցառումներ անցկացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, և սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(110-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1101. Թմրանյութեր պարունակող ցանքերի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

 

Կանեփի և ձիթախաշխաշի ցանքերի, այդ կուլտուրաների բերքի պահատեղերի և վերամշակման սահմանված ռեժիմի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև թմրանյութեր պարունակող հնձած արտերի մնացորդների և արտադրության թափոնների ոչնչացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(1101 — րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

 

Հոդված 1102. Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը

(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-36-Ն)

 

1. Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` մանր չափերով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով:

2. Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` զգալի չափերով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով:

3. Սահմանել «Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի և մանր չափերը»` համաձայն թիվ 2 հավելվածի:

(1102 — րդ հոդվածը խմբ. 23.10.87, 02.09.93 ՀՕ-79, 30.04.13 ՀՕ-36-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.