ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 112. Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:

(112-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 04.05.05 ՀՕ-93-Ն, 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1121. Կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրական խախտումները, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման, հաշվառման, շարժի վերաբերյալ տվյալներ, կենդանական ծագման մթերք և հումք, վերամշակված կերեր, լրացակերեր տեղափոխող, պահպանող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անձը կամ տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր անասնաբուժական պետական տեսուչին չտրամադրելը, կենդանիներին չներկայացնելը(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրական խախտումները, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման, հաշվառման, շարժի վերաբերյալ տվյալներ, կենդանական ծագման մթերք և հումք, վերամշակված կերեր, լրացակերեր տեղափոխող, պահպանող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անձը կամ տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր անասնաբուժական պետական տեսուչին չտրամադրելը, կենդանիներին չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(1121 — րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1122. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացումը(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(1122 — րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1123 . Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը, իրացումը, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացումը` առանց ծագումը և ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը, իրացումը, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացումը` առանց ծագումը և ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:

(1123 — րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1124. Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը

 

Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(1124 — րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 1125. Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը

 

Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:

(1125 — րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 1126. Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի

 

Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկի չափով:

(1126 — րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 1127. Հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը, իրականացման սահմանված ժամկետները խախտելը, դրանցից հրաժարվելը

 

Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը կամ դրանցից հրաժարվելը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման կամ անասնաբուժական ծառայություն մատուցող անձանց կողմից և հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման սահմանված ժամկետները խախտելը կամ դրանցից հրաժարվելը այն անձանց կողմից, որոնք կարող են կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման և տարածման պատճառ հանդիսանալ`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:

Տուգանքի վճարումը ֆիզիկական և պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:

(1127 — րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.