ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 135. Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը

 

Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ ձեռնածանրոցով փոխադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով:

Տրոլեյբուսով, տրամվայով, ավտոբուսով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելը, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտում այդպիսիք ուղեբեռ կամ պահախցիկ հանձնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով:

(135-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 135.1

Հասարակական` օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հասարակական` օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելը, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտում ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(135.1-ին հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, խմբ., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 135.2. Տրանսպորտային միջոցներում ծխելը

 

1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(135.2-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-78-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.