ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 150. Ավտոմատ-հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները և սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսացանցին ինքնագլուխ միանալը

 

Ավտոմատ-հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները կամ աբոնենտային սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսները և լրացուցիչ սարքերը ինքնագլուխ հեռախոսացանցին միացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

(150-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79)

 

Հոդված 1501.

Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը

 

Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական կատարելագործված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(1501 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 1502.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները օգտագործելը ոռոգման նպատակով, երթևեկամասի և կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելը, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը, ինժեներական շինությունների (երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասումը և աղտոտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելը, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(1502 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 150.3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը

(վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-9-Ն)1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկելն առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր կիլոգրամ և ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1503 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-159-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-9-Ն)

 

Հոդված 1504.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մարզական և հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, մարզական և հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(1504 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 1505.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը և վերացումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը և վերացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(1505 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 1506.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը, կողնակների վրա ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(1506 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 1507.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու, ճանապարհների հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(1507 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 1508.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների օգտագործման կարգը խախտելը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ կառուցելը, լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ կատարելը, անտառահատում և հողածածկույթը վնասող աշխատանքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1508 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 1509.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի և հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

 

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի և հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(1509 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)

Գ Լ ՈՒ Խ 11

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը փոփ. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.