ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 157. Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելը

(վերնագիրը խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

1. Պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2. Բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(157-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 1571. Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը չիրազեկելը

 

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակությանը չիրազեկելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1571 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

 

Հոդված 1572. Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը

 

Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1572 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

 

Հոդված 1573. Կառուցապատողներին ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը

 

Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների կողմից կառուցապատողներին օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(վերնագիրը փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

(1573 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 1574. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը`

— առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցմանը`

— առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների`

— առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

(1574 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

 

Հոդված 1575. Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը

 

Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(1575 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

 

Հոդված 1576. Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը

 

Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1576 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

 

Հոդված 1577. Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը

 

Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(1577 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

 

Հոդված 1578. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը

 

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

— առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները՝

— առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝

— առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

(1578 -րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 1579. Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը

 

Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանված կարգով տեղյակ չպահելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1579 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

 

Հոդված 15710. Քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը կամ տեսչության կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը(վերնագիրը փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

 

Քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը կամ տեսչության կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(15710 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 15711. Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը

 

Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(15711 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ 07.10.03 ՀՕ-13-Ն)

 

Հոդված 15712. Ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը

(15712 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-192-Ն)

 

Հոդված 15713. Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը

 

Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(15713 — րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 15714. Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը

 

Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը`

— առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(15714 — րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 157.15. Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը

 

1. Կառուցապատողի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պայմանների խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

2. Կառուցապատողի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման պայմանները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

3. Կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(157.15-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն)

Գ Լ ՈՒ Խ 12

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.