ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրությունը

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն` առանց իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը (բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:

(169-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 10.10.00 ՀՕ-96, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-244-Ն, խմբ. 05.10.10 ՀՕ-138-Ն, 21.12.10 ՀՕ-220-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 1691. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը

(վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-204-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն)

 

Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի նվազեցում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:

Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(1691 — րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-517-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 03.12.03 ՀՕ-44-Ն, 11.11.05 ՀՕ-217-Ն, լրաց. 27.11.06 ՀՕ-204-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն)

 

Հոդված 1692. Պետական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը

 

Իրավաբանական անձանց, oտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(1692 — րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, խմբ. 10.09.08 ՀՕ-159-Ն)

 

Հոդված 1693. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1693 — րդ հոդվածը լրաց. 28.06.02 ՀՕ-397-Ն)

 

Հոդված 1694. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը

 

Վճարողների կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում լիազոր մարմիններ չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով, անստորագիր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(1694 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 28.11.11 ՀՕ-283-Ն)

 

Հոդված 1694. Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը

(1694 -րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 1695. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը

 

Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`

տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`

տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

(1695 — րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-187-Ն, լրաց., փոփ. 11.11.05 ՀՕ-217-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն)

 

Հոդված 1696. Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը

 

Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտ չկրելը գործատուի համար`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:

(1696 — րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 1697 . Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը

(հոդվածն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-118-Ն)

 

Հոդված 1698. Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը

 

Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

(1698-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 22.02.07 ՀՕ-104-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 27.11.08 ՀՕ-202-Ն, 10.12.13 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 1699. Հաշվապահական հաշվառում չվարելը

 

Հաշվապահական հաշվառում չվարելը` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ չունենալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(1699 — րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

 

Հոդված 16910. Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը

 

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(16910 — րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

 

Հոդված 16911. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը

 

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(16911 — րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

 

Հոդված 16912. Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը

 

Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

(16912 — րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

 

Հոդված 16913. Հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելը կամ անստորագիր ներկայացնելը

 

Հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելը հաշվապահի կողմից, որը որակավորված չէ հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով, կամ անստորագիր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել անմիջապես նախորդող ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելիս`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(16913 — րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

 

Հոդված 16914. Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված կամ օրենքով արգելված բառերի օգտագործումը իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն

(վերնագիրը լրաց. 08.12.11 ՀՕ-340-Ն)

 

1. Օրենքով արգելված կամ առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) օրենքով սահմանված բառերի կամ դրանց ածանցյալների օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը, այդ թվում` լիցենզիա (պետական գրանցում) ստանալու միջոցով`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Եթե համապատասխան բառերի և (կամ) դրանց ածանցյալների` համապատասխան գրանցում (լիցենզիա) չունեցող անձի կողմից օգտագործումն արգելող օրենքի հրապարակման և ուժի մեջ մտնելու ժամկետների միջև ժամանակահատվածը քիչ է վեց ամսից, ապա սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը առաջանում է սույն հոդվածով նախատեսված խախտումը նշված օրենքը հրապարակվելուց վեց ամիս հետո կատարվելու (չվերացվելու) դեպքում:

Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

(16914 — րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-94-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-340-Ն, 06.12.12 ՀՕ-228-Ն)

 

Հոդված 169.15.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ապօրինի գործունեություն կազմակերպելը

(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-130-Ն)

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ապօրինի գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան ծանուցման թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով:

(169.15 — րդ հոդվածը լրաց. 23.06.06 ՀՕ-89-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-130-Ն)

 

Հոդված 16916.

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը

 

Առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-134-Ն)

Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:

Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

Սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացումը և (կամ) մատուցումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

(16916 — րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, լրաց. 20.03.12 ՀՕ-39-Ն, խմբ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն, խմբ., լրաց. 06.12.12 ՀՕ-223-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 26.02.15 ՀՕ-11-Ն)

 

Հոդված 16917. Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելը կամ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելը

(հոդվածն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-294-Ն)

 

Հոդված 16918. Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը

 

Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(16918 -րդ հոդվածը լրաց. 18.03.08 ՀՕ-8-Ն)

 

Հոդված 16918. Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ դրա չներկայացնելը

 

Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հրապարակելու մասին չծանուցելը՝

առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ։

Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հրապարակելու մասին չծանուցելը, Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե մամուլի միջոցի օրինակը և հաշվետվությունը կամ դրա պատճենը չներկայացնելը, ինչպես նաև երեսուն օրվա ընթացքում նախազգուշացման պահանջները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

(16918 — րդ հոդվածը լրաց. 10.04.08 ՀՕ-35-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 169.19

«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը

 

«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բնապահպանական մարմնին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(16919 — րդ հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 16920. Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո դրանց պատճենները լիազոր մարմին չներկայացնելը

 

Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո դրանց պատճենները լիազոր մարմին չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(16920 — րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն)

 

Հոդված 16921. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը չորակավորված անձի կողմից ստորագրելը

 

1. Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը ստորագրելը օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատողի որակավորում չստացած անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(16921 — րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն)

 

Հոդված 16922. Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը

 

1. Չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

(16922 — րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն)

 

Հոդված 169.23. Անօրինական պահնորդական ծառայություններ առաջարկելը, անօրինական պահնորդական ծառայություններից օգտվելը

 

1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի պահնորդական ծառայություններից օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

(169.23 -րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-7-Ն)

 

Հոդված 169.24. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(169.24-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-247-Ն)

Հոդված 169.25. Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման և (կամ) փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը

 

1. Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման և (կամ) փոխանցման վերաբերյալ գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(169.25-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-124-Ն)

Հոդված 169.26. Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում են նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո` 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

(169.26-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 169.27. Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը

 

Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո` 30 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(169.27-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 169.28. Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը

 

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

(169.28-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.