ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 170. Պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը

(հոդվածը հանվել է 23.06.97 ՀՕ-133)

Հոդված 1701. Շահույթ (եկամուտ) կամ հարկվող այլ օբյեկտ թաքցնելը

(հոդվածը կասեցվել է 03.12.96 ՀՕ-102, հանվ. 23.06.97 ՀՕ-133)

Հոդված 1702. Իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը

(վերնագիրը խմբ. 21.12.10 ՀՕ-220-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

(1702 — րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, խմբ. 21.12.10 ՀՕ-220-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Հոդված 1703. Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները ժամանակին չվճարելը

(վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(1703 — րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 1704. Հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(1704 — րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Հոդված 1705 . Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատերերին սահմանված ժամկետներում չհաշվառելը կամ իրավաբանական անձանց սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը

(վերնագիրը խմբ. 21.12.10 ՀՕ-220-Ն)

 

Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջը օրենքով սահմանված ժամկետում չհաշվառելը կամ իրավաբանական անձին օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկը:

(1705 — րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 21.12.10 ՀՕ-220-Ն)

 

Հոդված 1706 . Հարկային մարմիններ տեղեկությունները սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը

(վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռներեցի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի կատարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների և պահված հարկերի մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

Նույն արարքը, որը նպաստել է հարկ վճարողի կողմից հարկվող օբյեկտը /հարկը/ թաքցնելուն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(1706 — րդ հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն)

Հոդված 1707. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը

(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Սահմանված կարգով ձեռք բերված կամ oգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները oտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`

առաջացնում է տուգանքի նշանակում` oտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-12-Ն)

Ապoրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

(1707 — րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 1708. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը

(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(1708 — րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 170.9. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը

(վերնագիրը խմբ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցման կատարման կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) էլեկտրոնային գրանցում կատարված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

(1709 — րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 17010. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների դրամական հաշվարկներ իրականացնելը

(հոդվածն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-125)

 

Հոդված 17011. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը

(հոդվածն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-125)

 

Հոդված 17012. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը

(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-12-Ն)

(17012 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 170.13

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված օտարման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների օտարումը

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված օտարման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների օտարումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(17013 — րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-199-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.