ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 189. Առանց թողարկման տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածումը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը և ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը

 

Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները, կամ նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու, կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(189-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 17.12.97 ՀՕ-189, 13.12.03 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 1891. Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները կամ թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները կամ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները կամ պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների տնօրինման կարգը խախտելը

 

Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները կամ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների տնօրինման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(1891 — րդ հոդվածը խմբ. 28.05.86, 02.09.93 ՀՕ-79, խմբ. 18.03.08 ՀՕ-8-Ն)

 

Հոդված 1892. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը չապահովելը

 

Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

(1892 — րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն, 23.05.11 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 1893. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը

(վերնագիրը լրաց. 23.05.11 ՀՕ-163-Ն)

 

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

(1893 — րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն, լրաց., փոփ. 23.05.11 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 1894. Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը

 

Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում և պաշտոնական ու հանրային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(1894 — րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն, 14.04.11 ՀՕ-73-Ն, 23.05.11 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 1895. Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը

 

Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(1895 — րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն)

 

Հոդված 1896. Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելը և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելը

 

Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(1896 — րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն, 23.05.11 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 1897. Տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը

 

Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(1897 — րդ հոդվածը լրաց. 01.12.03 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 1898. Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում

 

Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(1898 — րդ հոդվածը լրաց. 01.12.03 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 1899.

Վարչական իրավախախտում ծնող կամ դրա կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

 

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարույթ իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի)` վարչական իրավախախտում ծնող կամ դրա կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու մասին միջնորդության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1899 — րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)

 

Հոդված 18910. Տեղեկություն (տվյալ) չտրամադրելը կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելը

 

Պետական մարմնին (պաշտոնատար անձին) իր օրինական գործունեության համար անհրաժեշտ օրենքով նախատեսված տեղեկությունը (տվյալը) չտրամադրելը կամ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ լրիվ ծավալով տրամադրելը կամ աղավաղված տեսքով տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Պետական մարմնին (պաշտոնատար անձին) կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(18910 — րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)

 

Հոդված 189.11 Մշակութային ծառայությունների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

 

Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից մշակութային ծառայությունների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից գովազդի բոլոր (հեռուստառադիո, էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին) միջոցներում համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի)) օգտագործման մասին չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի երկրորդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

(18911 — րդ հոդվածը լրաց. 04.10.10 ՀՕ-145-Ն)

 

Հոդված 189.12 Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից գովազդի միջոցներով հայտարարված համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունները խախտելը

 

Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից համերգային կատարումների ժամանակ գովազդի բոլոր միջոցներով հայտարարված կենդանի կատարման փոխարեն ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(18912 — րդ հոդվածը լրաց. 04.10.10 ՀՕ-145-Ն)

 

Հոդված 189.13. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը

 

1. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը կամ դա օրենքով սահմանված կարգով և ժամկետում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

(189.13 — րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն)

 

Հոդված 189.14. Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը

 

1. Կուսակցության հրապարակած և լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար լիազոր մարմնի պահանջի դեպքում օրենքով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետում չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(189.14 — րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն)

 

Հոդված 189.15. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը

 

1. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ հինգհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

(189.15 — րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն)

 

Հոդված 189.16. Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը

 

1. Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(189.16 — րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն)

 

Հոդված 189.17. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը

 

1. Անձնական տվյալների հավաքման կամ ձայնագրման կամ մուտքագրման կամ համակարգման կամ կազմակերպման կամ ուղղման կամ պահպանման կամ օգտագործման կամ վերափոխման կամ վերականգնման կամ փոխանցման օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

2. Անձնական տվյալները ոչնչացնելու կամ ուղեփակելու օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

3. Անձնական տվյալներ հավաքելու ընթացքում անձնական տվյալների սուբյեկտի պահանջով մշակողի կողմից օրենքով նախատեսված տեղեկատվություն չտրամադրելը կամ տրամադրման կարգը խախտելը կամ չտրամադրելու պատճառներն ու հետևանքները չպարզաբանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

4. Անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին չծանուցելը կամ ծանուցման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

5. Անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնագրման միջոցներ չօգտագործելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

6. Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները, կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին և տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալները պահպանելու տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

7. Անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կամ դրա ավարտից հետո անձնական տվյալներ մշակողների կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ անձանց կողմից անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

8. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե լիազոր մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում կամ մինչև վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տված խախտումը և լիազոր մարմին է ներկայացրել ապացույցներ այդ մասին:

(189.17 — րդ հոդվածը լրաց. 18.05.15 ՀՕ-50-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.