ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 195. Առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելը

(հոդվածն ուժը կորցրել է 30.11.11 ՀՕ-289-Ն)

 

Հոդված 195.1 «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը

(վերնագիրը խմբ. 30.11.11 ՀՕ-289-Ն)

 

1. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-93-Ն)

2. Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակչի, ինչպես նաև 16 տարին չլրացած կամ դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցչի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև օրենքով պահանջվող այլ անհատական հաշվառման տվյալները չտրամադրելը կամ կեղծ տվյալներ տրամադրելը կամ մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր բնակության վայրի (կացարանի) հասցեն օրենքով սահմանված ժամկետում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

3. Լիազորված պետական մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ռեգիստր վարող մարմնին անհատական հաշվառման տվյալները սահմանված ժամկետներում և կարգով չտրամադրելը, ոչ լրիվ ծավալով տրամադրելը, թերի տրամադրելը կամ բնակչի անհատական հաշվառման տվյալների փոփոխության դեպքում նոր տվյալները չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(195.1-ին հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-132-Ն, խմբ. 30.11.11 ՀՕ-289-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 1952. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը

(հոդվածն ուժը կորցրել է 08.02.17 ՀՕ-41-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.