ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 201. Օտարերկրացիների, հրավիրողների և գործատուների՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը

 

Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:

Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն հրավիրողի՝ հրավիրվողի կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին պարտավորությունը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:

Գործատուների (իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց գործադիր տնօրենների) կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 150-ապատիկի չափով:

(201-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 20.05.05 ՀՕ-132-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 2011. Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման և հեռացման կարգը խախտելը

 

Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման համար պատասխանատու անձի կողմից դրանց փոխադրման սկզբի և ավարտի մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար պատասխանատու անձի կողմից դրանց ստացման և հեռացման գործողությունների մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(2011 — ին հոդվածը լրաց. 29.04.96 ՀՕ-53, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 2012 . Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը

 

Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառություն կատարելը, որն էական վնաս չի պատճառել`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(2012 — րդ հոդվածը լրաց. 29.04.96 ՀՕ-53, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 201.3. Թափոնների անձնագրերը չհամաձայնեցնելը

 

Թափոններ առաջացնողների կողմից կազմված վտանգավոր թափոնների անձնագրերը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ չհամաձայնեցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:

(201.3-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 201.4. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը չներկայացնելը

 

Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին սահմանված կարգով չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:

(201.4-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 201.5. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելը

 

Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն սահմանված կարգով չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:

(201.5-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-107-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.