ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 206. Կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը

 

Կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը`

1) կրոնական միավորումների ղեկավարների կողմից միավորումը պետական կառավարման մարմիններում գրանցելուց խուսափելը`

2) կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելը.

3) պաշտամունքի սպասավորների և կրոնական միավորումների անդամների կողմից մանկական և պատանեկան հատուկ հավաքներ, ինչպես նաև աշխատանքային, գրական և պաշտամունքի ծիսակատարությունների հետ կապ չունեցող այլ խմբակներ և խմբավորումներ կազմակերպելն ու անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(206-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

 

Գ Լ ՈՒ Խ 141

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 2061. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը

(2061 — րդ հոդվածը խմբ. 01.07.91, 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 2062. Ժողովրդական ատենակալի դատարան ներկայանալուն խոչընդոտելը

(հոդվածն ուժը կորցրել է 08.02.11 ՀՕ-48-Ն)

 

Հոդված 2063. Դատարանի մասնավոր որոշումը չկատարելը

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 2064. Բնակելի տարածությունից կամ ժամանակավոր կացարանից վտարելու վերաբերյալ դատարանի վճռի կամ դատախազի սանկցիայի կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը

(2064 — րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 2065. Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը

(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն, 22.12.10 ՀՕ-10-Ն)

 

Հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

(2065 -րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-215, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն, 22.12.10 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 2066 . Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը

(2066 — րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-215, փոփ. 24.12.04 ՀՕ-68-Ն, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 2067. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը

(2067 — րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-215, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 2068. Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը

 

Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(2068 — րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-115-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-8-Ն)

 

Հոդված 206.9 Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը

 

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) այդ ակտերում սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում այդ ակտերն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, քաղաքացիների կողմից դիտավորությամբ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

(2069 — րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 20610. Պրոբացիայի ծառայության հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը

 

1. Պրոբացիայի ծառայության հարցումներին սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(20610-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 20611. Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը

 

1. Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(20611-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 20612. Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը և ելքն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելը

 

1. Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը և ելքն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

(20612-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն)

Հոդված 20613. Պրոբացիայի շահառուի կողմից պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա իր օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը

 

1. Պրոբացիայի շահառուի կողմից պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա իր օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

(20613-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն)

Հոդված 206.14. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկությունները կամ պահանջվող նյութերը չտրամադրելը

 

(206.14-րդ հոդվածը 09.06.17 ՀՕ-106-Ն օրենքի 4-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 10.04.2018 թ.)

Գ Լ ՈՒ Խ 15

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.