ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 213. Զինապարտների և զորակոչիկների քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխությունների մասին տեղեկությունները զագսի մարմինների պաշտոնատար անձանց կողմից չհաղորդելը

 

Զինապարտների կողմից ազգանունները, անունները, հայրանունները փոխելու մասին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ծննդյան տարեթվի ու ծննդավայրի վերաբերյալ փոփոխություններ մտցնելու մասին, ինչպես նաև զինապարտների մահվան գրանցման դեպքերի մասին զինվորական կոմիսարիատներին քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագս) մարմինների պաշտոնատար անձանց կողմից տեղեկություններ չհաղորդելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(213-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն)

 

Հոդված 2131. Վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը

 

1. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձևով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

2. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձևով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(2131— րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-276-Ն )

 

ՀԱՏՎԱԾ III

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Գ Լ ՈՒ Խ 16

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.