ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 215. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասության սահմանազատումը

 

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները լուծում են վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլոր գործերը, բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին համապատասխան այլ մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասությանը վերապահված գործերի:

Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները քննում են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Անչափահասների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները, եթե ՍՍՀՄ օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:

Դատարանները (դատավորները) քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ոստիկանությունը, պետական տեսչությունների մարմինները և լիազորված մյուս մարմինները (214 հոդվածի 5-րդ կետ) քննում են ԽՍՀՄ օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(215-րդ հոդվածը խմբ. 02.07.91, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.