ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ

 

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 55, 92 հոդվածներով, 107 հոդվածով, 117 հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ մասերով (քաղաքացիական ավիացիայի նախարարությանը չենթարկվող օդանավակայաններում կամ այդպիսի օդանավակայանների շրջանում կատարված խախտումների համար), 134.1 հոդվածով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141-144, 146, 149-151, 171, 176 հոդվածներով և 199, 204, 205, 2051, 2052, 2053, 206 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110 և 1341 հոդվածներով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141, 142, 146, 149, 150, 1621, 171, 204, 205, հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են նաև այն իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնց համար վարչական պատասխանատվություն է սահմանվում սույն օրենսգրքի 5 հոդվածին համապատասխան:

(219-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 06.04.88, 10.03.90, 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 25.05.95 ՀՕ-139, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 28.04.98 ՀՕ-212, 10.10.00 ՀՕ-96, 23.10.02 ՀՕ-438-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.12.04 ՀՕ-174-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-228-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 08.04.08 ՀՕ-7-Ն, 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 21.06.14 ՀՕ-101-Ն, 01.03.17 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 2191. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները

 

Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 152.1-ին հոդվածի 4-րդ մասով և 54.5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 26-րդ և 27-րդ մասերի), 162-րդ, 169.16-րդ, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 189.11-րդ և 189.12-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 156.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

(2191— րդ լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 17.12.97 ՀՕ-189, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.07.05 ՀՕ-168-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, խմբ. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն. 04.10.10 ՀՕ-145-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-222-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-230-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 29.04.15 ՀՕ-31-Ն, 01.03.17 ՀՕ-75-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.