ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 223. Վարչական դատարանները

(վերնագիրը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

 

Վարչական դատարանները քննում են`

1) սույն օրենսգրքի 401 -404, 40.6 — 40.14, 972, 973, 147, 1661, 172.3 հոդվածներով, 1801, 182, 1831, 1892 -1896, 189.9-189.10 հոդվածներով, 1982 հոդվածի չորրորդ մասով և 2065, 20610, 20611, 20612, 20613 հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.

2) սույն օրենսգրքի 1705, 1897 հոդվածներով և 1982 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով.

3) սույն օրենսգրքի 2069 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումով.

4) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված դեպքում` մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով:

(223-րդ հոդվածը փոփ 01.07.91, 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 04.11.96 ՀՕ-85, 03.12.96 ՀՕ-102, 02.12.97 ՀՕ-162, 19.03.99 ՀՕ-287, 10.10.00 ՀՕ-96, 11.09.01 ՀՕ-215, 01.12.03 ՀՕ-47-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-115-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-10-Ն, խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ. 26.05.11 ՀՕ-165-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-34-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-8-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-45-Ն)

(223-րդ հոդվածը 09.06.17 ՀՕ-106-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թ. և 09.06.17 ՀՕ-106-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի լրացմամբ ուժի մեջ կմտնի 10.04.2018 թ.)

 

Հոդված 2231. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 189-րդ և 189.17-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները քննում են ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում, վարչական տույժեր նշանակում է քրեակատարողական հիմնարկի պետը:

(2231 — րդ հոդվածը խմբ. 11.05.92, լրաց. 16.12.05 ՀՕ-14-Ն, խմբ. 10.04.08 ՀՕ-35-Ն, փոփ. 09.02.12 ՀՕ-11-Ն, լրաց. 18.05.15 ՀՕ-50-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-225-Ն, 16.12.16 ՀՕ-35-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 223.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է սույն օրենսգրքի 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ և 189.16-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(223.2- րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-225-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.