ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 224. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 44.1, 44.2, 53, 95, 110.1, 110.2, 123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7, 124-124.4, 124.6, 125-126, 128, 129.2, 131, 132, 134, 135.1, 135.2, 139, 140, 153, 160, 169.23, 172.2, 173, 173.2, 175, 177, 178, 179.1, 180, 181, 182.3, 183, 184, 186 (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8, 190-193, 195.1-196, 199, 200 և 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) սույն օրենսգրքի 44.1, 44.2, 53, 95, 110.1, 110.2, 125.1, 134, 135.1, 139, 153, 160, 169.23, 172.2, 173, 173.2, 175, 177, 178, 179.1, 180, 181, 182.3, 183, 184, 189.8, 190-193, 199 և 200-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների պետերը և նրանց տեղակալները: Սույն կետով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների պետերի կամ նրանց տեղակալների անունից կարող են քննել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով լիազորված պաշտոնատար անձինք.

2) սույն օրենսգրքի 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի ծառայողները.

3) սույն օրենսգրքի 123, 123.1, 123.3, 123.4-րդ հոդվածներով, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124 (բացառությամբ երեսունմեկերորդ և երեսուներկուերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.1, 124.2, 124.3, 124.4, 125, 128, 129.2, 131, 135.2 և 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները.

4) սույն օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները).

5) սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար` անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, սահմանային անցակետում տեղաբաշխված ստորաբաժանման պետը, տեղակալը և ավագ տեսուչը, անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները).

6) սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում) նախատեսված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների պետերը, իսկ Երևան քաղաքում՝ Երևան քաղաքի վարչության պետը:

(224-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, փոփ. 18.05.09 ՀՕ-132-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, 09.02.12 ՀՕ-7-Ն, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն, լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, լրաց. 21.03.12 ՀՕ-107-Ն, լրաց., փոփ. 30.11.11 ՀՕ-289-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-101-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-173-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն, 01.03.17 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 224.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմիններում ձերբակալվածներին պահելու վայրերում քննում են սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված՝ ձերբակալվածներին պահելու վայրերում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:

(224.1-ին հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-49-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.