ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 225. Պետական հրդեհային հսկողության մարմինները

 

Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են սույն օրենսգրքի 791, 122 և 187 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 173.2 և 173.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հակահրդեհային կանոնների խախտման մասով:

Պետական հրդեհային տեսչության անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

ա) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով.

բ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչի տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.

գ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.

դ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսահինգապատիկից հարյուրապատիկի չափով:

(225-րդ հոդվածը փոփ. 26.08.87, 14.06.94 ՀՕ-105, 04.11.03 ՀՕ-30-Ն, խմբ 15.06.06 ՀՕ-146-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.