ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 234. Մաքսային մարմինները

 

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են սույն օրենսգրքի 123 հոդվածի 3-րդ մասով, 137.1 հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 150.3, 201.2 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում մաքսային հսկողության գոտում հայտնաբերված իրավախախտումների մասով, 169.2 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 189-204 հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:

Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

(234-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, փոփ. 13.06.06 ՀՕ-138-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.