ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 238. Անասնաբուժական պետական հսկողության մարմինները

 

Անասնաբուժական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 112-1127 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Անասնաբուժական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

Հայաստանի Հանրապետության անասնաբուժական պետական տեսչության պետը, պետի տեղակալները, տեսչության գլխավոր և առաջատար մասնագետները, անասնաբուժական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև չորսհարյուրապատիկի չափով,

տարածքային անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև հարյուրապատիկի չափով,

սահմանային հսկիչ կետերի անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Անասնաբուժական պետական տեսչության մարմինները կարող են տուգանքը գանձել տեղում

(238-րդ հոդվածը փոփ. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 2381. Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները

 

Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 108, 109, 1091, 1092 և 110 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները:

(2381 — րդ հոդվածը լրաց. 08.12.04 ՀՕ-174-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

 

Հոդված 2382. Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը

 

Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 158 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, տասնմեկերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, քսանհինգերորդ, քսանութերորդ, քսանիններորդ և երեսուներորդ մասերով, 1822 և 188 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության պետը և տարածքային մարմինների ղեկավարները:

(2382 — րդ հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-194-Ն, փոփ. 20.05.09 ՀՕ-131-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-17-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-182-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.