ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 242. Բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները

 

Բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 49-րդ հոդվածով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասի), 50-52-րդ, 542-րդ հոդվածներով (հողերի պահպանության մասով), 544-րդ հոդվածով, 61-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածով (ջրային ռեսուրսների պահպանության մասով), 632-րդ հոդվածով, 636-րդ հոդվածով (բնական ջրային օբյեկտների մասով), 64-66-րդ, 68-79-րդ հոդվածներով, 80-87-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով), 88-91-րդ հոդվածներով, 92-րդ հոդվածով (վայրի կենդանիների պահպանության մասով), 93-րդ, 94-րդ, 941-րդ, 157-րդ առաջին մասը, 169.4 -րդ և 169.19 -րդ հոդվածներով, 201.1-201.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(242-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 08.04.09 ՀՕ-98-Ն, 28.11.11 ՀՕ-283-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 2421. Բնության պահպանության իրավասու պետական մարմինները

(հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 2422. Ընդերքի օգտագործման ու պահպանման բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը

 

Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 49-րդ, 59-րդ, 60-րդ (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման և ռադիոակտիվ հսկողության մասերի), 601-րդ (բացառությամբ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքի), 1694 -րդ հոդվածներով (օգտակար հանածոների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:

(2422 — րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-283-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.