ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 244. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները

 

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչները:

(244-րդ հոդվածը փոփ. 08.12.04 ՀՕ-174-Ն)

 

Հոդված 2441. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի Մետաղափորձական վերահսկողության տեսչությունը

 

Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի Մետաղափորձական վերահսկողության տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1891 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(2441 — րդ հոդվածը խմբ. 28.05.86, 14.06.94 ՀՕ-105, լրաց. 23.06.06 ՀՕ-89-Ն, խմբ. 18.03.08 ՀՕ-8-Ն)

 

Հոդված 2442. Հարկային մարմինները

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)

 

Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 41.4, 481, 169, 1699, 16910, 16911, 16912, 16913, 16914 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,16915, 1702, 1703, 1704, 1706, 1707, 1708, 1709, 17012 և 17013 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 1691, 1695 , 16918, 16926, 16927 հոդվածներով, 1982 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով ու 158 հոդվածի տասներկուերորդ, տասնիններորդ մասերով, 165 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:

Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:

(2442 — րդ հոդվածը փոփ. 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 08.06.98 ՀՕ-226, 28.12.98 ՀՕ-283, 26.12.02 ՀՕ-517-Ն, 08.06.04 ՀՕ-94-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.07.05 ՀՕ-151-Ն, 23.06.06 ՀՕ-89-Ն, լրաց. 05.12.06 ՀՕ-253-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 25.02.08 ՀՕ-2-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 29.10.09 ՀՕ-199-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 11.12.13 ՀՕ-153-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն)

 

Հոդված 2443. Կենսաթոշակային ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը

 

Սույն oրենսգրքի 16918 հոդվածով և 1982. հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կենսաթոշակներին վերաբերող իրավախախտումների մասով (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից) քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ տեղակալը կամ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

(2443 — րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, խմբ. 24.10.07 ՀՕ-241-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-78-Ն)

 

Հոդված 2444. Արժեթղթերի շուկայի պետական կարգավորման և հսկման լիազորված մարմինը

(2444 — րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 2445. Պետական վիճակագրության մարմինները

 

Պետական վիճակագրության մարմինները քննում են սույն օրենսգրքի 1692 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետական վիճակագրության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի տարածքային ծառայությունների ղեկավարները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի ղեկավարը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:

(2445 — րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)

 

Հոդված 244.7. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը

(վերնագիրը փոփ. 11.09.12 ՀՕ-179-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն)

 

1. Սույն օրենսգրքի 95.3-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ և 26-րդ մասերով, 188-րդ հոդվածով (բացառությամբ 5-րդ մասի) և 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

2. Սույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 158-րդ հոդվածի 28-րդ մասով, 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կամ նրա կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):

(2447 — րդ հոդվածը լրաց. 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 12.09.08 ՀՕ-142-Ն, փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-247-Ն, 29.06.16 ՀՕ-124-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն)

 

Հոդված 2448. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը քննում է սույն օրենսգրքի 1693-րդ հոդվածով նախատեսված գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

(2448 — րդ հոդվածը լրաց. 28.06.02 ՀՕ-397-Ն)

 

Հոդված 2448. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը

(նոր` 2-րդ 2448 — րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, ուժը կորցրել է 04.11.03 ՀՕ-30-Ն)

 

Հոդված 2449. Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

 

Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 541-րդ հոդվածներով, 542-րդ հոդվածով (հողերի օգտագործման մասով), 543-րդ հոդվածով, 56-58-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` նշանակելով համապատասխան տուգանքներ:

Լիազոր պետական մարմինը քննում է հողերի օգտագործման նկատմամբ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինը (մարզպետը) քննում է հողերի օգտագործման նկատմամբ տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Երևանի քաղաքապետը քննում է Երևանի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինը (համայնքի ղեկավարը) քննում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(2449 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 24410. Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառի պետական լիազորված մարմինը

 

Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառի պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 951 -րդ, 952 -րդ, 954 -րդ և 955 -րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(24410 — րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

 

Հոդված 24411. Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները

 

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 156.1-ին հոդվածով, 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` քաղաքաշինական նորմերի խախտման մասով:

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) քաղաքաշինական պետական տեսչության պետը և նրա տեղակալները` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.

3) քաղաքաշինական պետական տեսուչները` նախազգուշացում:

(24411 — րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-30-Ն, փոփ 24.05.06 ՀՕ-72-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 29.04.15 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 24412. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտման համար վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմինը

 

1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գործերը քննում են համապատասխան վերահսկող մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է վերահսկող մարմնի ղեկավարը: Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գործերը քննում է Կենտրոնական բանկը, որի անունից վարչական տույժեր նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտման գործերը քննում են համապատասխան պետական մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է պետական մարմնի ղեկավարը:

(24412 — րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-19-Ն, խմբ. 26.05.08 ՀՕ-82-Ն, 21.06.14 ՀՕ-116-Ն)

 

Հոդված 24413.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 123.5 հոդվածի ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով, 116.2-116.10-րդ, 137.1-137.8 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը:

(24413 — րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, 27.02.12 ՀՕ-24-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 05.02.13 ՀՕ-8-Ն, 20.11.14 ՀՕ-173-Ն, 16.12.16 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 24414. Ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ գործերի քննությունը

Սույն օրենսգրքի 1821 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է համապատասխան ստուգումներ իրականացնող պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:

(24414 — րդ հոդվածը լրաց. 18.03.08 ՀՕ-8-Ն)

Հոդված 24414. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 45-474, 47.7 և 47.8, 47.10, 47.11, 47.12, 47.13 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է (են) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը (անձինք):

(նոր` 24414 — րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, 11.09.12 ՀՕ-182-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-182-Ն, լրաց. 29.06.16 ՀՕ-135-Ն, 17.05.16 ՀՕ-89-Ն)

(24414-րդ հոդվածը 06.10.15 ՀՕ-115-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2021 թվականին)

Հոդված 24415. Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը

 

Սույն օրենսգրքի 16920, 16921 և 16922 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:

(24415 — րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն)

 

 

Հոդված 244.16. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների վերաբերյալ գործերի քննությունը

 

Սույն օրենսգրքի 204.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է համապատասխան արգելանք կամ կալանք կիրառած պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:

(24416 — րդ հոդվածը լրաց. 16.05.16 ՀՕ-82-Ն)

Հոդված 244.17. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը

 

1. Սույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

(244.17-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն)

ՀԱՏՎԱԾ IV

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Գ Լ ՈՒ Խ 18

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.