ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը

 

Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ վարչական դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`

1) սույն օրենսգրքի 401 — 404, 40.6 -40.11, 40.13, 40.14 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու ընտրական հանձնաժողովը.

2) սույն օրենսգրքի 4012, 1661 և 1831 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.

3) սույն օրենսգրքի 172.3, 180.1 և 182 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.

4) սույն օրենսգրքի 972 և 973 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն.

5) (կետն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)

6) սույն օրենսգրքի 1892 – 1896 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.

7) սույն օրենսգրքի 147, 1899 և 18910 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը.

8) սույն օրենսգրքի 1982 հոդվածի չորրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկային տեսչության կամ աշխատանքի պետական տեսչության մարմինները.

9) սույն օրենսգրքի 2065 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկադիր կատարման ծառայությունը.

10) (կետն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-8-Ն)

11) սույն օրենսգրքի 2069 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը).

12) սույն օրենսգրքի 20610-20613-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ պրոբացիայի պետական ծառայությունը:

Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 1705, 1897 հոդվածներով, 1982 հոդվածի հինգերորդ մասով և 257 հոդվածով նախատեսված դեպքերում:

(254-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-8-Ն, 01.03.17 ՀՕ-45-Ն)

(254-րդ հոդվածը 09.06.17 ՀՕ-106-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թ. և 09.06.17 ՀՕ-106-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի լրացմամբ ուժի մեջ կմտնի 10.04.2018 թ.)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.