ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 263. Անձնական զննություն և իրերի զննություն

 

Անձնական զննություն կարող են կատարել ոստիկանության, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների և սահմանապահ զորքերի` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:

Անձնական զննություն կարող է կատարել զննության ենթարկվողի հետ նույն սեռին պատկանող լիազորված անձը` և նույն սեռին պատկանող երկու ընթերակաների ներկայությամբ:

Իրերի զննություն կարող են կատարել ոստիկանության, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների, հարկային տեսչության մարմինների, սահմանապահ զորքերի, անտառային պահպանության մարմինների, ձկան պահպանության մարմինների, որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:

Իրերի, ձեռնածանրոցի, բագաժի, որսի և ձկնորսության գործիքների, որսի արդյունքների և այլ առարկաների զննությունը, որպես կանոն, կատարվում է այն անձի ներկայությամբ, որի սեփականության կամ տնօրինության տակ են գտնվում դրանք: Հետաձգում չհանդուրժող դեպքերում նշված իրերը, առարկաները կարող են զննության ենթարկվել սեփականատիրոջ (տիրապետողի) բացակայությամբ` երկու ընթերակաների մասնակցությամբ:

Անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:

Անձնական զննությունն ու իրերի զննությունը մաքսային հիմնարկներում կատարվում է օրենքով սահմանված կարգով:

(263-րդ հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-133, 07.02.12 ՀՕ-2-Ն, 16.05.16 ՀՕ-82-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.