ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 287. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու կարգը

 

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը կարող է գանգատարկվել`

1) Վարչական հանձնաժողովի, անչափահասների գործերի հանձնաժողովի որոշումը` պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտե կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է.

2) պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է.

3) այլ մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին` վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին), կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է, այլ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը` վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին), որից հետո գանգատ կարող է տրվել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է:

Միաժամանակ հիմնական և լրացուցիչ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կարող է գանգատարկվել որոշումը գանգատարկող անձի ընտրությամբ հիմնական կամ լրացուցիչ տույժի համար սահմանված կարգով.

4) ոստիկանության (պաշտոնատար անձի) որոշումը նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին, որը կատարվել է իրավախախտման տեղում, առանց արձանագրություն կազմելու` վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին).

5) զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձի որոշումը նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին, որը կատարվել է իրավախախտման տեղում, առանց արձանագրություն կազմելու` գանգատը քննելու իրավազոր վերադաս պաշտոնատար անձին:

Գանգատն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին), եթե ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված: Ստացված գանգատը երեք օրվա ընթացքում գործի հետ միասին ուղարկվում է այն մարմնին (պաշտոնատար անձին), որը սույն հոդվածին համապատասխան իրավազոր է քննելու այն և որին հասցեագրված է գանգատը:

Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկող անձից պետական տուրք չի գանձվում:

Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է գանգատարկվել նաև նույն էլեկտրոնային փոստով՝ գանգատն ստանալու մասին էլեկտրոնային ծանուցմամբ:

(287-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.