ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 41. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը

 

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412, 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 1695, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)`

առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(41-րդ հոդվածը խմբ. 24.03.05 ՀՕ-78-Ն, խմբ., փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-118-Ն)

 

Հոդված 411. Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացմանը խոչընդոտելը

Աշխատողների ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

(411 -րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն)

 

Հոդված 412. Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը

 

Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(412 -րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն)

 

Հոդված 413. Աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն չներկայացնելը

(հոդվածն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-118-Ն)

 

Հոդված 41.4. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված մասհանումներ չկատարելը

 

Մասհանում չկատարելը`

առաջացնում է տուժանքի նշանակում գործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

(41.4-րդ հոդվածը լրաց. 11.12.13 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 41.5. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունն ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը

 

(41.5-րդ հոդվածը 09.06.17 ՀՕ-106-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թ.)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.